Uncategorized

մէկ

հազար մարդ եմ ուզում հիմա
հազար ու մէկն ես կը լինեմ
հազար լուսնոտ գիշեր նրանց
հազար ու մէկն մերը լինի
հազար տեսակ տակառ գինու
հազար ուրախ երգ թող հնչի
հազար տարբեր պար կը պարեմ
հազար անգամ արցունք սիրո ես կը լացեմ
բայց մէկ անգամ.. հազար ու մէկն.. քո հետ լինի…