թռչիր, ճախրիր
անցիր գագաթը վեհ սարի
գտիր կշեռքն արդարութեան
ու ետ դարձիր
չուիր մինչեւ աստղը լուսոյ
մի բուռ լոյս բեր դու բարութեան
ու ետ դարձիր
թռչիր, ճախրիր,
հասիր անծիր տիեզերքին
գտիր ակունքն իմաստութեան
ու ետ դարձիր
մի քիչ խինդ բեր,
մի քիչ հաւատ ազատութեան,
սիրոյ յոյս բեր, ու ետ դարձիր