• Կոչ լռութեան

    Մեր ձախողութիւնների համար մենք սովոր ենք մեղադրել «վերեւիններին» 1915-ին հարուստներն էին, 20-ականներին օրուա ղեկավարները, նոյնիսկ 90-ականների համար սիրում ենք մեղադրել օրուա իշխանութիւններին, բայց մի բան չենք կարողանում ընկալել՝ այդ բոլորը մեզանից էին, մենք էինք: Երբեք չհասկացանք, որ այդ ղեկավարը, իշխանականը, հարուստը եւ բոլոր միւսները մեզնից էին ու են, այդ մենք ենք, ու այդ ամէն ինչի անողն էլ չանողն էլ մենք էինք ու մենք ենք: Սիրում ենք ձախողութեան համար մեղադրել բոլորին, հարեւանին, պաշտօնեային, ղեկավարին, թշնամուն, բարեկամին, թուրքին, յոյնին, հրեային, ում ասես չենք մեղադրում, բայց յաջողութեան համար մատը մատին չենք կպցնում… Այդպէս յարմար է… Չորս շաբաթ է մարդիկ կոկորդ են մաշում, թէ միացէ՛ք, եկէ՛ք, սա արէ՛ք, դա արէ՛ք: Քանի՞սդ գնացիք, քանի՞սդ մի…

  • Sakteen Sakteen By cairokee ساكتين ساكتين فرقه كايروكيي լռում ենք (թարգմանութիւն) Քայրոքի

    Վերջ՞ը, երկիր:Ի՞նչ է այս ամէնի վերջը: Արդէն յուսայատութիւն է ծնուելՈւ չգիտենք վաղն ի՞նչ կը լինի: Տեսնում ենք ամօթն ու սխալըՆոյնիսկ չենք էլ հարցնում թէ ինչո՞ւ:Իւրաքանչիւրն ասում է՝«ձեռքիցս ի՞նչ է գալիս, որ..» Եւ Միշտ…Լռում ենք, լռումՈւ շարունակում ենքՎիզերնիս ծռելՁեւացնել թէ չենք տեսնում Պատի կողքով մեր համար քայլում ենքԿարեւորը տուն հասնենք,Օրերնիս բարով անցկացնենք՝Իսկ վաղը՝ Աստուած մեծ է Շատ բաներ սովորական են դարցելԵւ յոյսը էլ մեզ չի կանչում.Շատ բաներ անսովոր են դարցել,Վերջ, մոռացել ենք մենք ով ենք Եւ Միշտ…Լռում ենք, լռումՈւ շարունակում ենքՎիզերնիս ծռելՁեւացնել թէ չենք տեսնում դադարեցինք խոսել,դադարեցինք վրդովել,դադարեցինք ցաւել..վիճակը մեզ համար մէկ է բայց երբեմն զգում ենք,բայց րոպէ անց, մոռանումու էլի ենք սկսում.. Եւ Միշտ…Լռում ենք, լռումՈւ շարունակում ենքՎիզերնիս ծռելՁեւացնել թէ…

  • Հայ օգտատերերը ԺԴԿ-ԱԶԿ հակամարտութիւնների առանքում

    Վաղուց արդեն դադարել եմ զարմանալ մեր հաւաքական միամտութեան եւ եսակենտրոնութեան վրայ, բայց այնուամէնայնիւ, անհնար էր լուռ հետեւել ու ոչինչ ասել նոր խայտարակութեան մասին: Երեկ գիշերուանից ամբողջ Facebookը հեղեղուեց երկու տեսանիւթներով, որոնցից մէկում թուրքական մեջլիսին կից մի նիստ էր, ուր տեսնում էինք ԺԴԿ եւ ԱԶԿ անդամների ծեծկրտուքը՝ այնտեղ էր նաեւ հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, միւս տեսանիւթը մեջլիսի նիստին ելոյթ էր ունենում ԺԴԿ-ի մի թուրք պատգամաւոր վերջին իրադարցութիւնների մասին, որին ուղեկցում էր պատգամաւորների բողոքական գոչիւնները, տեսանիւթին կցուած էր նաեւ ենթագրեալ թարգմանութիւնը, ինչը ամենեւին չէր համապատասխանում պատգամաւորի խօսքերին: Հայկական էջերը ոգեւորուած սկսեցին տարածել այս երկու տեսանիւթները, զօրակցական կոչ էր անել Քիւրդերին, այլոք վիրաւորական բնոյթի հայտարարութիւններ անել թուրքերի իսկ ոմանք էլ երկու կողմերի հասցեյին,…

  • «Ճերմակ ջարդ» չէ, ամբողջ հայութեան չքացում կը սպառնայ

    Կարդալով Հայրենիք կայքին մէջ տեղադրուած յօդուածը ու զգալով այն աղետալի վիճակը, որուն մէջ կը գտնուի մեր ազգը այսօր՝ հայրենիքի մէջ կամ դուրսը, որոշեցի մի քանի մեկնաբանութիւններ հաւաքել այս յօդուածիս մէջ մի քանի կետով:  Ա. Նախ անդրադառնամ յօդուածին սկիզբը գրուած այս տողին՝ «…սուրիահայութեան արտագաղթը, կամ նոյնիսկ Հայաստան ներգաղթը, չքաջալերուեցաւ՝ արդարացիօրէն։» Կը կարծեմ, որ արդարացի չէր, չէ եւ երբեք չի կրնար ըլլալ Հայաստան ներգաղթի չքաջալերող որեւէ կոչ կամ յայտարարութիւն քանի որ՝ 1- Հայրենիք ներգաղթի որեւէ առիթ, ալիք, ցանկութիւն կամ նախաձեռնութիւն միայն քաջալերանքի արժանի է՝ մէկ կողմ դնելով այն բոլոր դժուարութիւնները որոնց մէջ կը գտնուի հայրենիքը այսօր, եւ որոնց պատճառով այդ սուրիահայերը իրենց հերթին իրենց բաժին դժուարութիւնները պիտի կրեն այնտեղ հաստատուելու ճանապարհին, ի…

  • First Chapter – Last Judgement

    The Last Judgment, one of the most famous icons of the Aleppine school (canvas, 400x600cm, 1703 by Nehmatallah Hovsep) This 18th century painting represents the first chapter of my childhood; – Look at all those people held by snakes. – Those are satan’s soldiers, torturing bad people, and that’s satan in the corner. – Bad people will end up there, in hell. This was a sample of our childhood conversations at the Haygazian Armenian elementary school in Aleppo, which was in the same estate as the Forty Martyrs Armenian church, which was bombed and leveled two days ago. Every Friday at 8 AM they took 5th and 6th graders to…

  • Second Cousin to the Devil

    He saw her early at dawnWalking barefoot, wearing grey gownOffered her help, or maybe a home“I’m the second cousin” she said“For your own sake, please be gone” At the bar on a stoolWith a drink in her handHypnotized him with her looksThe red lipstick made him a foolThe Cousin she was, second of them all A night from the thousand nightsBottles of wine, love to the spineHeld her so close, she felt his heart pound“The second cousin of god” he said“that’s who you are, that’s who I found” I’ve seen him one timeAll alone, with no charmMarooned in his body, his life at its primeChewing on his soul, or what’s…

  • մէկ

    հազար մարդ եմ ուզում հիմահազար ու մէկն ես կը լինեմհազար լուսնոտ գիշեր նրանցհազար ու մէկն մերը լինիհազար տեսակ տակառ գինուհազար ուրախ երգ թող հնչիհազար տարբեր պար կը պարեմհազար անգամ արցունք սիրո ես կը լացեմբայց մէկ անգամ.. հազար ու մէկն.. քո հետ լինի…

  • Թռչիր, ճախրիր

    թռչիր, ճախրիր անցիր գագաթը վեհ սարի գտիր կշեռքն արդարութեան ու ետ դարձիր չուիր մինչեւ աստղը լուսոյ մի բուռ լոյս բեր դու բարութեան ու ետ դարձիր թռչիր, ճախրիր, հասիր անծիր տիեզերքին գտիր ակունքն իմաստութեան ու ետ դարձիր մի քիչ խինդ բեր, մի քիչ հաւատ ազատութեան, սիրոյ յոյս բեր, ու ետ դարձիր

  • Վազք

    Անվերջ այս ճամբուն վրայՃամբորդներ ենք ակամայ.Այս լուռ երթին բազմամեայ,Մասնակիցներ մոլեռանդ: Անտեղեակ ենք մենք աւաղ,Թէ ինչ դաւեր կը հիւսուինՄութին մէջը գիշերուայ՝Շուքին տակը մեր երթին: Մասնակցելով այս վազքին՝Մեքենական մեր կեանքով,Կերտողներ մենք կը դառնանքԱյդ սպանիչ խաբկանքին…

  • adelita

    Tarrega երկու զոյգ աչք, երկու զոյգ շուրթ, րոպէ մը լուռ: երկու հատ սիրտ,կեանք մը անգութ,սէր մը անհուր: խամրա՜ծ, պաղա՜ծ.դեռ չ’սկսած: մեղքո՞վ էր ինք, որ մոխրոտ էր հոգին արդէն: անխի՞ղճ էր ան,որ անփորձ էր սիրտը մաքուր: յանցաւորը միւսն է, որ կար, եւ այն միւսը, որ դեր չ’եղած՝եղաւ անցած: