• Apraham Ipjian, Avraam Russo or Ibrahim Ipcioğlu

    Երեկ գիշերը ընկերներիցս մէկի facebook-ի էջին տեղադրված էր ամոթալի մի հոլովակ, վատահամբավ հայազգի Ռուսաստանյան աստղ Ավրաամ Ռուսոյի մասին, որտեղ նա թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ նա ազգությամբ թուրք է: Իհարկե չեմ ուզում կրկնել այդ մարդու անցյալի հետ կապված ամոթալի պատմությունները, թե ինչպես Հալեպում ծնված Աբրահամ Իփճեանը Ազերի հովանավորի թելադրանքով դարձավ Ավրաամ Ռուսսո, եւ թե ինչպես տարիներով հերքելուց հետո իր հայությունը, երբ խնդիրների առաջ կանգնեց եկավ Հայասստան եւ սկսեց պարծենալ իր հայությամբ, եւ նույնիսկ լրատվամիջոցների տեսախցիկների առջեւ հայերեն բառերով, թուրքական ելեւէջներով մի երգ կատարեց: Մի քանի ամիս առաջ կրկին այցելեց հայրենիք, քաղաքացիություն ստացավ ու Հ1-ով հայտնեց իր հպարտությունը այդ առիթով: Չեմ ուզում դատողական կարծիք հնչեցնել, չնայած ամեն իրավունք…