Վաղուց արդեն դադարել եմ զարմանալ մեր հաւաքական միամտութեան եւ եսակենտրոնութեան վրայ, բայց այնուամէնայնիւ, անհնար էր լուռ հետեւել ու ոչինչ ասել նոր խայտարակութեան մասին: Երեկ գիշերուանից ամբողջ Facebookը հեղեղուեց երկու տեսանիւթներով, որոնցից մէկում թուրքական մեջլիսին կից մի նիստ էր, ուր տեսնում էինք ԺԴԿ եւ ԱԶԿ անդամների ծեծկրտուքը՝ այնտեղ էր նաեւ հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը, միւս տեսանիւթը մեջլիսի նիստին ելոյթ էր ունենում ԺԴԿ-ի մի թուրք պատգամաւոր վերջին իրադարցութիւնների մասին, որին ուղեկցում էր պատգամաւորների բողոքական գոչիւնները, տեսանիւթին կցուած էր նաեւ ենթագրեալ թարգմանութիւնը, ինչը ամենեւին չէր համապատասխանում պատգամաւորի խօսքերին: Հայկական էջերը ոգեւորուած սկսեցին տարածել այս երկու տեսանիւթները, զօրակցական կոչ էր անել Քիւրդերին, այլոք վիրաւորական բնոյթի հայտարարութիւններ անել թուրքերի իսկ ոմանք էլ երկու կողմերի հասցեյին,…