Վերջ՞ը, երկիր:Ի՞նչ է այս ամէնի վերջը: Արդէն յուսայատութիւն է ծնուելՈւ չգիտենք վաղն ի՞նչ կը լինի: Տեսնում ենք ամօթն ու սխալըՆոյնիսկ չենք էլ հարցնում թէ ինչո՞ւ:Իւրաքանչիւրն ասում է՝«ձեռքիցս ի՞նչ է գալիս, որ..» Եւ Միշտ…Լռում ենք, լռումՈւ շարունակում ենքՎիզերնիս ծռելՁեւացնել թէ չենք տեսնում Պատի կողքով մեր համար քայլում ենքԿարեւորը տուն հասնենք,Օրերնիս բարով անցկացնենք՝Իսկ վաղը՝ Աստուած մեծ է Շատ բաներ սովորական են դարցելԵւ յոյսը էլ մեզ չի կանչում.Շատ բաներ անսովոր են դարցել,Վերջ, մոռացել ենք մենք ով ենք Եւ Միշտ…Լռում ենք, լռումՈւ շարունակում ենքՎիզերնիս ծռելՁեւացնել թէ չենք տեսնում դադարեցինք խոսել,դադարեցինք վրդովել,դադարեցինք ցաւել..վիճակը մեզ համար մէկ է բայց երբեմն զգում ենք,բայց րոպէ անց, մոռանումու էլի ենք սկսում.. Եւ Միշտ…Լռում ենք, լռումՈւ շարունակում ենքՎիզերնիս ծռելՁեւացնել թէ…