• Վարորդը ձեզ չի ուտի

    Արդէն մի քանի ամիս է ինձ շատ է անհանգստացնում մի հարց՝ ի՞նչու Հայաստանում կանայք չեն նստում երթուղայինների առաջնամասում, վարորդի կողքին: Ու այդ մասին նոյնիսկ սկսել էի գրել բայց ծուլութեան եւ այլ պատճառներով կիսատ էի թողել: Բայց մի քանի օր առաջ ԿՌԿՀ-ի բլոգում՝ որին ես հետեւում եմ, տեղ գտած՝ հրապարակումը ինձ ստիպեց կարծիքս բարձրաձայնել այս հարցի շուրջ: Եւ սկսեցի հարցնել իմ շրջապատում գտնուող աղջիկներին արդիոք նրանք նստում են վարորդների կողքին, եթէ ոչ ապա ի՞նչու: Ընդհանուր պատկերը այսպիսին էր՝ մեծ մասամբ դէմ չէին մտքի հետ նոյնիսկ ասողներ եղան, որ նստում են եթէ ետեւը տեղ չի լինում, ոմանք ասացին, որ եթէ ազատ է լինում նստում են թեկուզ ետեւն էլ ազատ լինի: Բայց շարունկւում…